Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 13

:
Armenian - AA1896
1 Եւ Դաւիթը խորհուրդ արաւ հազարապետների եւ հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։
2 Եւ Դաւիթն ասեց բոլոր Իսրայէլի ժողովքին. Եթէ ձեզ հաճոյ է, եւ այս բանը մեր Տէր Աստուածանից է, ընդհանրապէս մարդիկ ուղարկենք Իսրայէլի բոլոր երկիրներում մնացած մեր եղբայրներին եւ նորանց հետ քահանաներին եւ Ղեւտացիներին իրանց քաղաքները եւ արուարձանները, որ մեզ մօտ ժողովուին։
3 Եւ մեր Աստուծոյ տապանակը մեզ մօտ փոխադրենք. որովհետեւ Սաւուղի օրերովը նորան չուզեցինք։
4 Եւ բոլոր ժողովքն ասեց, որ այնպէս անեն, որովհետեւ այս խօսքը բոլոր ժողովրդի աչքին ուղիղ երեւեցաւ։
5 Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլին ժողովեց Եգիպտոսի Սիովրից մինչեւ Եմաթի մուտքը, Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից բերելու համար։
6 Եւ Դաւիթը վեր գնաց բոլոր Իսրայէլի հետ Բաաղ այսինքն Յուդայի Կարիաթարիմը, որ այնտեղից վեր բերէ քերովբէների վերայ նստող Եհովայ Աստուծոյ տապանակը, որի անունը կանչվում է։
7 Եւ Աստուծոյ տապանակը դրին մի նոր սայլի վերայ Աբինադաբի տունիցը. և Ոզան ու Աքիովը քշում էին սայլը։
8 Եւ Դաւիթն ու բոլոր Իսրայէլը խաղում էին բոլոր ուժով Աստուծոյ առաջին օրհնութիւններով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով։
9 Եւ եկան մինչեւ Քիդոնի կալը. և Ոզան իր ձեռքը մեկնեց որ տապանակը բռնէ. որովհետեւ եզները ծռել էին։
10 Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ. և զարկեց նորան, որովհետեւ ձեռքը մեկնել էր տապանակին. և նա մեռաւ այնտեղ Աստուծոյ առաջին։
11 Եւ Դաւիթը տրտմեց, որովհետեւ Տէրը հարուածով հարուածեց Ոզային. և այնտեղի անունը մինչեւ այսօր Փարէս-ոզա է ասվում։
12 Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Աստուածանից ասելով. Ես ի՞նչպէս տանեմ Աստուծոյ տապանակը ինձ մօտ։
13 Եւ Դաւիթը չտարաւ տապանակն իր մօտ Դաւիթի քաղաքը, եւ ծռեց տարաւ Գէթացի Աբդեդոմի տունը։
14 Եւ Աստուծոյ տապանակը մնաց Աբդեդոմի ընտանիքի հետ նորա տանը երեք ամիս. Եւ Տէրը օրհնեց Աբդեդոմի տունը եւ նորա բոլոր ունեցածը։